Թուրքիայի ԱԳՆ-ին դուր չի եկել հեղաշրջման հարցով ՄԱԿ-ի ներկայացուցչի ելույթը
Թուրքիայի ԱԳ նախարարությունը քննադատությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի ներկայացուցչի հասցեին՝ կապված երկրում ռազմական հեղաշրջման փորձին հաջորդող իրադարձությունների հետ։
Ինչպես հաղորդում է Anadolu-ն, այդ երկրի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թանջու Բիլգիչը նշել է, որ ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեինի հայտարարությունները տխրեցնում են Թուրքիային։
«Մի խումբ ահաբեկիչների կողմից արյունալի հեղաշրջումը դատապարտելու փոխարեն ալ-Հուսեինը միայն փաստում է, որ չի համակրում ապստամբներին։ Համաշխարհային կազմակերպության ներկայացուցչի նման դիրքորոշումը առնվազն անհաջող է»,-ասել է Բիլգիչը։