123484 դիտում
09:52 25-04-2018
Հարցում. ԱԺ ամբիոնից մատ թափ տալով Արփինե Հովհաննիսյանի ելույթը՝ դուր չի եկել ցուցարարներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է` Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվող հանրահավաքների մասնակիցների զգալի մեծամասնությունը երիտասարդներն էին։ Եվ ահա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները, այդ օրերին իշխանական որոշ շրջանակներ երիտասարդների մեջ ֆոկուս հարցում է իրականացրել՝ հասկանալու, թե ո՞րն է երիտասարդության դժգոհության պատճառը, ինչո՞ւ են որոշել այդպես ակտիվ համախմբվել «Մերժիր Սերժին» կարգախոսի ներքո։
Եվ ահա, ուսանողները, ի թիվս բազմաթիվ խնդիրների, շեշտել են, որ իրենց վրդովեցրել է ՀՀԿ-ականների պահվածքը, երբ փորձում էին ցույց տալ, թե իրենց դեմ «խաղ չկա»։ Ավելին` ըստ այդ հարցման արդյունքների` ուսանողներին խիստ վրդովեցրել են ապրիլի 17-ին` Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության օրը, ՀՀԿ-ականների ելույթները, երբ փորձել են աչք փակել երկրում տիրող վատ վիճակի վրա, աչք փակել կատարվող իրադարձությունների վրա ու գովերգել Սերժ Սարգսյանին, նրա նախագահության տարիները։
Մեզ նաև հայտնի դարձավ, որ ուսանողներն իրենց պատասխաններում առանձնացրել են ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ելույթը, երբ խոսում էր ԱԺ ամբիոնից` մատ թափ տալով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4016 դիտում
10:15 28-04-2020
Լրագրողների վրա մատ թափ տվողների թիվն ավելացավ ևս մեկ չինովնիկով․ «Իրատես»
Այս բաժնից
928 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
877 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»