«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված ազատամարտիկ, 6 անչափահաս երեխաների հայր Մհեր Մազմանյանի ընտանիքի համար կազմակերպվել է դրամահավաք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 12-ին, ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված ազատամարտիկ Մհեր Մազմանյանի ընտանիքին, որտեղ մեծանում է 6 անչափահաս երեխա՝ Երևանի Հյուսիսային պողոտայում դրամահավաք անցկացվեց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Աջակցություն Պավլիկ և Արամ Մանուկյանների ընտանիքին» անունը կրող նախաձեռնության հեղինակը Նելլի Մինասյանն է, ով ի սկզբանե նկատի առնելով Պավել եւ Արամ Մանուկյանների ընտանիքի ծանր կացությունը՝ որոշել էր դրամահավաքը իրականացնել հենց նրանց ընտանիքին օգնելու նպատակով: Սակայն խորհրդակցելով Պավելի կնոջ ու աղջկա հետ, որոշում է կայացվել, որ պարբերաբար իրականացվող դրամահավաքների միջոցով հավաքվելիք գումարը պետք է հավասարապես բաշխել «Սասնա ծռեր»-ի անդամների ընտանիքների միջեւ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի հետ զրույցում նախաձեռնության կազմակերպիչ Նելլի Մինասյանը հայտնեց, որ Մհեր Մազմանյանը ընտանիքի միակ աշխատողն էր, ում հիմա անգամ թոշակը չեն վճարում:
Ընտանիքը վարձով է բնակվում, իսկ այժմ կարող է հայտնվել դրսում: Իր ընտանիքին օգնելը առաջնահերթ է, եւ այդ նպատակով որոշել են դրամահավաք կազմակերպել:
Նա նշեց, որ տան միակ աշխատողը 15 տարեկան տղան է և նա աշխատում է ավտոլվացման կետում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի