Ազատամարտիկ, 7 երեխաների հայր Մհեր Մազմանյանը միացել է Հովհաննես Գալստյանի հացադուլին
Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը տեղեկատվություն է տարածել, իրազեկելով, որ այսօր իր հացադուլին է միացել Մհեր Մազմանյանը․
«Այսօր` իմ հացադուլի 13-րդ օրը, փետրվարի 15-ին, առավոտյան 10:00, Ազատամարտիկ, պատերազմի 3-րդ խմբի հաշմանդամ, յոթ երեխաների հայր ՄՀԵՐ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ, Մատենադարանի դիմաց՝ ի աջակցություն ինձ, սկսեց իր հացադուլը»։