211652_close_icon
views-count2427 դիտում article-date 16:16 12-08-2016

Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը առողջապահության ոլորտում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց ֆրանիսահայ անվանի ուրոլոգ Ժան-Պիեր Բերբերյանին: Պրոֆեսորը նախարարին տեղեկացրեց Ֆրանսիայի ուրոլոգիական ասոցիացիայի Հայաստան այցի մասին, որը նախանշված է այս տարվա սեպտեմբերին: Շուրջ 30 առաջատար մասնագետից բաղկացած բժշկական խումբը մեր երկիր է ժամանելու փորձի փոխանակման, համագործակցության ընդլայնման նպատակով: Նախարարը ողջունեց և պատրաստակամություն հայտնեց աջակցել մասնագիտական խմբի նախաձեռնությանը: Նա առաջարկեց այցի ընթացքում Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի հերթական տարեկան աշխատաժողովի շրջանակում կազմակերպել համատեղ սատելիտային սիմպոզիում, որը կքննարկի նախապես ընտրված մասնագիտական թեմաներ և կնվիրվի Հայաստանի անկախության 25 ամյակին: Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ Հայստանում գործում են բազմաթիվ արհեստավարժ մասնագիտական միավորումներ, որոնցից առաջատար է նաև արդեն շուրջ 20 տարվա կենսագրություն ունեցող Հայկական ուրոլոգիական ասոցիացիան: Պրոֆեսոր, ուրոլոգ Իվան Աղաջանյանը ներկայացնելով Ժան-Պիեր Բերբերյանի մասնագիտական գործունեությունն ընդգծեց, որ հենց այս անվանի բժիշկի հետ է կապված մեր երկրում 1980-ականների վերջին էնդոսկոպիայի զարգացումը, որը բեկումնային նշանակություն ունեցավ ոչ միայն ուրոլոգիայի, այլև ընդհանուր բժշկության մեջ: Նրա ձեռքով է կատարվել նաև մեր անվանի հայրենակիցներից մեկի` ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի վիրահատությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև համագործակցության ընդլայնման ուղղություններին:

Նմանատիպ նյութեր