211652_close_icon
views-count1582 դիտում article-date 16:13 02-03-2016

Թեհրանն ու Սեուլը ընդլայնում են համագործակցությունը միջուկային ոլորտում

Իրանի ու Հարավային Կորեայի իշխանությունները քննարկել են միջուկային ոլորտում համագործակցությունն ընդլայնելուն առնչվող հարցեր: Այդ մասին հայտնում է ILNA գործակալությունը: Հանդիպումը կայացել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի ու Հարավային Կորեայի առևտրի, արդյունաբերության ու էներգետիկայի նախարար Ջու Հյոն Խվանի միջև: Սալեհին նշել է, որ հարավկորեացի նախարարի այցը Թեհրան վկայում է Իրանի հետ առևտրատնտեսական կապերն ամրապնդելու այդ երկրի մեծ ցանկության մասին: Խոսելով Հարավային Կորեայի միջուկային պոտենցիալների մասին՝ Սալեհին ողջունել է երկու երկրների միջև միջուկային արդյունաբերության ոլորտում իրականացվող համագործակցությունը: Հարավկորեացի նախարարն էլ առաջարկել է Սալեհիին այցելել Սեուլ և խոստացել, որ Հարավային Կորեայի նախագահ Փակ Կին Խեն նույնպես կայցելի Իրան:

Նմանատիպ նյութեր