1025 դիտում
19:08 28-10-2015
Հայաստանն ու Լիտվան ընդլայնում են հարկային համագործակցությունը
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հոկտեմբերի 28-ին Երևանում ընդունել է Լիտվայի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական հարկային տեսչության պետ Դաինորաս Բրադաուսկասի գլխավորած պատվիրակությանը: Ֆինանսների նախարարը, ողջունելով հյուրերին, երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում կարևորել է հուսալի իրավապայմանագրային դաշտի առկայությունը. «Հուսով եմ, որ ստորագրված փաստաթուղթը կնպաստի հարկային ոլորտում հայ-լիտվական կապերի հետագա խորացմանը»: Ֆինանսների նախարարը լիտվացի գործընկերներին ներկայացրել է նաև Հայաստանի հարկային համակարգի վերջին տարիների բարեփոխումների ընթացքը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը և Լիտվայի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական հարկային տեսչության պետ Դաինորաս Բրադաուսկասը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և Լիտվայի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական հարկային տեսչության միջև հարկային հարցերում փոխադարձ վարչական օգնության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» արձանագրություն: Փաստաթղթով կանոնակարգվում են երկու երկրների իրավասու մարմինների միջև հարկային տեղեկատվության փոխանակման հետ կապված հարցեր՝ հաշվի առնելով միջազգային համագործակցության և փոխադարձ օգնության կարևորությունը, ինչպես նաև տեղեկությունների ավտոմատ փոխանակումը հարկային կարգապահության մոտեցումներին համապատասխան իրականացնելու անհրաժեշտությունը:
Լիտվայի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական հարկային տեսչության պետ Դաինորաս Բրադաուսկասը, ընդգծելով Հայաստանի հետ հարկային համագործակցության շարունակական զարգացումը, կարևորել է
տեղեկատվության ավտոմատ փոխանակման համակարգի ներդրումը. «Կարծում եմ, որ այս համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի Լիտվայի և Հայաստանի միջև հարկային տեղեկատվության փոխանակման ոլորտում»:
ՀՀ ՖՆ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման վարչության պետ Միքայել Փաշայանն անդրադարձել է տեղեկատվության ավտոմատ փոխանակման համակարգի ներդրման ուղղությամբ Ֆինանսների նախարարության կատարած
աշխատանքին. «Սա առաջին քայլն է Եվրամիության զարգացած երկրների էլեկտրոնային կառավարման համակարգերին
ինտեգրվելու ուղղությամբ: Կարծում եմ, փաստաթուղթը կխթանի այդ ոլորտում համագործակցության հետագա ընդլայնմանը»:
[b]ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1093 դիտում
16:04 07-03-2015
Հայաստանն ու Լիտվան խորացնում են արդարադատության ոլորտում համագործակցությունը
2469 դիտում
16:16 12-08-2016
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը առողջապահության ոլորտում
1711 դիտում
12:30 16-10-2019
Հայաստանն ու Լիտվան բարձր են գնահատում պաշտպանության ոլորտում երկկողմ և բազմակողմ փոխգործակցությունը
Այս բաժնից
769 դիտում
17:40 19-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1018 դիտում
16:35 19-01-2025
Մայր Տաճարում աղոթք է կատարվել՝ գերեվարված հայորդիների համար