2142 դիտում
12:58 12-08-2016
Նախնական տվյալներով՝ Թաիլանդում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նախնական տվյալներով՝ Թաիլանդի Թագավորությունում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան:
Հիշեցնենք, որ Թաիլանդի հարավում գտնվող մի քանի հայտնի զզոսաշրջային վայրերում պայթյուններ են տեղի ունեցել, որոնք առնվազն 4 մարդու կյանք են խլել։
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, վիրավորների թիվն անցնում է մի քանի տասնյակը։
Երկու պայթյուն որոտացել է երեկ երեկոյան մայրաքաղաք Բանգկոկից ոչ հեռու գտնվող Խաուխին քաղաքում, ինչի հետևանքով 1 զբոսաշրջիկ և 1 տեղաբնիկ են մահացել։ Կան նաև վիրավորներ, որոնց մեծ մասն օտարերկրացիներ են։ 2-ական պայթյուններ հնչել են Սուրատ Տանիում, Պխույետում, Տրանգում։
Առայժմ ահաբեկչությունների պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել։
Նմանատիպ նյութեր
2568 դիտում
18:44 13-12-2018
Անկարայում գնացքի վթարի հետևանքով տուժածների թվում, նախնական տվյալներով, ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. ԱԳՆ
2844 դիտում
14:28 22-11-2018
Կալիֆորնիայում հրդեհներից տուժածների շրջանում նախնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան
Այս բաժնից
1171 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1453 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1111 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները