2844 դիտում
14:28 22-11-2018
Կալիֆորնիայում հրդեհներից տուժածների շրջանում նախնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան
Կալիֆորնիայում հրդեհների պատճառով տուժածների շրջանում նախնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան: Այս մասին տեղեկացրին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությանից:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օկրուգում բնական հրդեհների զոհերի թիվը կազմում Է 86: Հրդեհից զոհվածների ինքնությունը պարզում են ԴՆԹ անալիզի օգնությամբ:
Վերջին տվյալների համաձայն՝ «Քեմպ» հրդեհից Բյութի օկրուգում ամբողջովին այրվել Է ավելի քան 500 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք եւ ոչնչացվել ավելի քան 12 հազար շինություն: Նահանգի անտառտնտեսության եւ հրշեջ պահպանության վարչության տվյալներով՝ կրակի ճարակ է դարձել ավելի քան 10 հազար բնակելի շենք: «Քեմպը» հաջողվել Է արգելափակել 65 տոկոսով: Հրդեհների կապակցությամբ Կալիֆոռնիայի մի շարք շրջաններում գործում Է արտակարգ դրության ռեժիմ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ կարգադրել Է դաշնային բյուջեից միջոցներ հատկացնել նահանգին տարերային աղետի դեմ պայքարելու համար:
Նմանատիպ նյութեր
2565 դիտում
18:44 13-12-2018
Անկարայում գնացքի վթարի հետևանքով տուժածների թվում, նախնական տվյալներով, ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. ԱԳՆ
2139 դիտում
12:58 12-08-2016
Նախնական տվյալներով՝ Թաիլանդում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան. ՀՀ ԱԳՆ
Այս բաժնից
565 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
1009 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
883 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը