Անկարայում գնացքի վթարի հետևանքով տուժածների թվում, նախնական տվյալներով, ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. ԱԳՆ
Անկարայում գնացքի վթարի հետևանքով տուժածների թվում, ըստ նախնական տվյալների, ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան։
Այս մասին ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում:
Անկարայից Կոնյա ուղեւորվող գնացքը բախվել է լոկոմոտիվի հետ, որից հետո երկու վագոնները դուրս էին եկել ռելսերից: Պատահարի արդյունքում, նախնական տվյալների համաձայն, 9 մարդ մահացել է, հաղորդում է RT-ն՝ հղում անելով NTV հեռուստաալիքին:
Վիրավորվել է 46 մարդ, նրանցից երեքի վիճակը ծանր է: