Ղրիմում ավտոբուս է շրջվել. կա 13 վիրավոր
Ղրիմում ուղևորատար ավտոբուս է շրջվել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Վթարի հետևանքով 13 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանցից 8-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երթևեկության ժամանակ պայթել է ավտոբուսի անվադողը, ինչն էլ վթարի պատճառ է դարձել: