Մանվել Գրիգորյանի ցավակցական ուղերձը՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանին
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ցավակցական ուղերձ է հղել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, որում ասված է.
«Սրբազա´ն հայր.
Կսկիծով տեղեկացանք Ձեր սիրելի մոր` Լյուբա մայրիկի մահվան մասին:
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից վշտակցություն եմ հայտնում Ձեզ, Ձեր բոլոր հարազատներին:
Հենց թեկուզ այն փաստը, որ Լյուբա մայրիկն աշխարհին, հայ ազգին է պարգեւել Ձեզ նման հայրենասեր, մտավոր անսահման ունակությունների տեր հոգեւորականի, արդեն իսկ անհերքելի ապացույց է, որ նա երկրապահ էր, որ հայ ազգի նվիրյալ էր: Էլ որտեղի՞ց, եթե ոչ մայրական կաթի միջոցով են ազգի նվիրյալներն ստանում ազգային մտածողության, հանուն ազգի, հանուն պետության գործելու ժառանգությունը: Ուրեմն եւ առանց վարանելու կարող ենք պնդել, որ Լյուբա մայրիկի հոգին դրախտից էլ պահապան հրեշտակի նման Ձեզ, մեզ ուժ ու եռանդ է տալու, մղելու է նոր խիզախումների, նոր ազգանպաստ գործունեության:
Եվս անգամ երկրապահական եռասերունդ ընտանիքի ցավակցությունները Մարտիրոսյաններին: Ննջի´ր խաղաղությամբ սիրելի´ Լյուբա մայրիկ»: