Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչում
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների եւ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչում շնորհելու մասին` հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան։ Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունից: