Նեյմար. Ուրախ եմ, որ ինձ համեմատում են Մարտայի հետ
Բրազիլիայի օլիմպիական հավաքականի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է երկրպագուների վարքագիծը, որոնք Իրաքի հետ հանդիպման ժամանակ վանկարկում էին «Մարտա», երբ գնդակը հայտնվում էր «Բարսելոնայի» հարձակվողի մոտ` այդպիսով դժգոհություն հայտնելով, որ Նեյմարը և իր թիմակիցները դժգույն, գոլազուրկ ֆուտբոլ են ցուցադրում մրցաշարում: Նշենք, որ Մարտան Բրազիլիայի կանանց հավաքականի լավագույն խաղացողն ու ռմբարկուն է:
«Մարտան հիանալի ֆուտբոլիստ է, լավագույնը աշխարհում: Հպարտ եմ, որ նա խաղում է Բրազիլիայի կազմում: Հուսով եմ, որ կանանց հավաքականը կդառնա օլիմպիական չեմպիոն:
Ուրախ եմ, որ ինձ համեմատում են Մարտայի հետ», ասել է Նեյմարը: