Ֆեդերեր. Չգիտեմ, թե ինչու են ինձ ու Նադալին համեմատում Մեսիի ու Ռոնալդուի հետ
Թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը կիսվել է այն մտքերով, որ ինքը համեմատվում է Լիոնել Մեսսիի, իսկ Ռաֆայել Նադալը` Կրիշտիանու Ռոնալդուի հետ, հայտնում է Armsport.am-ը:
«Ինձ այս հարցը բազմիցս տվել են:Ես լսել եմ, որ ինձ համեմատում են Մեսսիի, իսկ Ռաֆային՝ Կրիշտիանուի հետ, և չգիտեմ, թե ինչու է այդպես: Նրանք երկուսն էլ անհավանական են: Նրանք մեծ հաջողությունների են հասել ֆուտբոլում: Ասում են, որ ես նման եմ Մեսսիին, բայց ես վստահ չեմ:
Յուրաքանչյուրին հայտնիությունը բերում է ինչպես լավը, այնպես էլ վատը, բայց ակնհայտ է, որ առավելություններն ավելի շատ են: Անհնար է ապրել նորմալ կյանքով, բայց ես գիտեմ, թե որտեղից եմ եկել:
Ծնողներս ինձ լավ են մեծացրել, և ես երախտապարտ եմ նրանց: Բայց երբեմն ինձ անհանգստացնում է այն, որ ինձ տեսնում են երեխաներիս հետ», – ասել է Ֆեդերերը: