211652_close_icon
views-count1453 դիտում article-date 19:27 13-05-2015

Մեմֆիս Դեպայ. Հաճելի է, որ ինձ համեմատում են Ռոնալդուի հետ

Հոլանդական ՊՍՎ-ի հարձակողական ոճի կիսապաշտպան Մեմֆիս Դեպայը, որը օրերս պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, մեկնաբանել է այն զուգահեռները, որը անցկացնում են նրա և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Կրիշտիանու Ռոնալդուի միջև: «Լսել եմ, որ մարդիկ ինձ համեմատում են Կրիշտիանուի հետ: Հաճելի է, որ մարդիկ այդպես են կարծում: Ես ընդամենը 21 տարեկան եմ և հուսով եմ, որ մի օր կհասնեմ Ռոնալդուի մակարդակին: Խաղաոճով ես նման եմ Կրիշտիանուին: Նա իմ համար մեծ հերոս է: Նա շատ գոլ է խփել և ես շատ պետք է տանջվեմ, որ նրան նմանվեմ», ասել է 21-ամյա հոլանդացին: Նշենք, որ ՊՍՎ-ի կազմում Դեպայը 89 խաղում դարձել է 39 գնդակի հեղինակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր