Մոհամեդ Սալահ. Հաճելի է, որ ինձ համեմատում են Մեսիի հետ
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը անդրադարձել է այն թեմային, որ նրան սկսել են համեմատել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հետ:
«Իհարկե, դա շատ հաճելի է, որ ինձ համեմատում են այնպիսի մեծագույն խաղացողի հետ, ինչպիսին՝ Մեսին է, որը գագաթում է արդեն երկար տարիներ շարունակ:
Բայց ես կարող եմ խոսել միայն գոլերի քանակի առումով, որոնք մենք խփել ենք», ասել է Սալահը: