211652_close_icon
views-count32293 դիտում article-date 17:32 27-05-2017

Մինչ Աբովյանի քաղաքապետն ամպագոռգոռ հայտարարում է, թե զբոսայգիներում տեսախցիկներ է տեղադրելու՝ ծառերի գողերին բռնելու համար, «իր քթի տակ» ծառերի սպանդ է իրականացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտարարում էր, որ ինքը Աբովյան քաղաքում ծառերի նկատմամբ ոտնձգություններ կատարողներին հայտնաբերելու համար տեսախցիկներ է տեղադրելու զբոսայգիներում, իր քաղաքում օրեր առաջ ծառերի սպանդ են իրականացրել։ Անհայտ անձը կամ անձինք Հատիսի 1/19 հասցեի դիմաց կտրել են 2 հաստաբուն ծառեր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կան տեղեկություններ, որ նշված հատվածում ցանկություն ունեն կառուցել ինչ-որ տաղավար։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Աբովյանի քաղաքապետ, «մեծն» Վահագն Գևորգյանը հետևություններ կանի և ծառերի նկատմամբ ոտնձգություն կատարողներին Կոտայքի ոստիկանների հետ կհայտնաբերեն, ինչը դաս կլինի մյուս քաղաքացիներին, ովքեր կփորձեն ծառերի սպանդ իրականացնել։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր