2080 դիտում
09:13 09-08-2016
Կառավարությունը ներգրավել է 87 մլրդ 500 մլն դրամի փոխառու միջոց՝ պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման նպատակով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման նպատակով անցած յոթ ամիսներին ՀՀ կառավարությունը ներգրավել է 87 միլիարդ 500 մլն դրամի փոխառու միջոց։ Այլ կերպ ասած՝ պարտքով գումարը վերցրել և հատկացրել են՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերն իրականացնելու համար։ Նշենք, որ ներքին աղբյուրներից՝ գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված փոխառու միջոցներից պետական բյուջեի պակասուրդը սպասարկելու համար ծախսված գումարը կազմել է 56 միլիարդ 100 մլն դրամ։ Սա այն դեպքում, երբ ՀՀ պետական բյուջեի պլանով ընթացիկ տարում պակասուրդի ֆինանսավորումը ներքին աղբյուրներից ողջ տարվա կտրվածքով պետք է կազմի 66 միլիարդ 877 միլիոն դրամ, որից փոխառու զուտ միջոցների հաշվին՝ 41 միլիարդ 982 մլն դրամ։ Ավելին՝ պետական բյուջեի պլանով պակասուրդի ֆինանսավորումը գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխման հաշվին չպետք է գերազանցեր 42 միլիարդ դրամը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3053 դիտում
13:59 19-03-2020
25 մլրդ դրամի աջակցություն բիզնեսին, 25 մլրդ դրամի սոցաջակցության փաթեթ․ վարչապետ
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»