211652_close_icon
views-count4074 դիտում article-date 23:33 08-08-2016

Իրաքը 4 F-16 կործանիչ է ստացել ԱՄՆ-ից

Իրաքի ՊՆ ներկայացուցիչ Թահսին Իբրահիմը հայտարարել է, որ Իրաքը ԱՄՆ-ից 4 նոր F-16 կործանիչներ է ստացել, հաղորդում է Associated Press-ը։ Իրաքցի նախարարի խոսքով՝ նոր կործանիչների միջոցով ուժեղացվելու է Իսլամական պետության դեմ պայքարը։ Այսպիսով, ներկա պահին Իրաքի զինված ուժերի ենթակայության տակ է գտնվում 8 միավոր F-16-ն այն 36 F-16-ներից, որոնք ԱՄՆ-ն համաձայնել է վաճառել Իրաքին։

Նմանատիպ նյութեր