1555 դիտում
13:57 01-09-2014
Իրաքը ստացել է ռուսական հարվածային ուղղաթիռներ
АРМС-ТАСС-ը հաղորդում է, որ ռուսական Ми-28НЭ «Գիշերային որսորդ» հարվածային ուղղաթիռների հերթական խմբաքանակը հասցվել է Իրաք: Այս մասին է վկայել Իրաքի ՊՆ-ի կայքում տեղ գտած հաղորդագրությունը:
Դրանում նշված է, որ այդ ուղղաթիռները կօգտագործվեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար: Իրաքի զինված ուժերի գեներալներից մեկը հայտարարել է, որ վերջին շրջանի ռազմական գործողությունների ժամանակ Իրաքի զինված ուժերը զգացել են տվյալ տիպի ուղղաթիռների մեծ կարիք:
Սպան ընդգծել է, որ Ми-28НЭ ուղղաթիռն օժտված է անհրաժեշտ կրակային հզորությամբ և ունակ է շուրջօրյա ռեժիմով իրականացնել մարտական առաջադրանքներ: Նրա խոսքերով՝ տվյալ մեքենաները կարող են օգտագործվել ոչ միայն մարտի ժամանակ, այլև՝ շրջափակման մեջ պահվող շրջաններին օգնություն հասցնելու համար:
Գեներալը, սակայն, չի հայտնել, թե Իրաքը որքան Ми-28НЭ է ստացել: Ամենայն հավանականությամբ, Իրաքին հատկացվել է առնվազն 3 հատ Ми-28НЭ ուղղաթիռ: Իրաքի ու Ռուսաստանի միջև 4.2 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական գործարքը ստորագրվել է 2012 թվականին:
Նմանատիպ նյութեր
1568 դիտում
16:18 01-09-2015
Ռուսաստանը հարվածային ինքնաթիռներ և ուղղաթիռներ է ուղարկել Սիրիա
780 դիտում
15:12 15-01-2023
Մեծ Բրիտանիան հարվածային ուղղաթիռներ կուղարկի Ուկրաինա
1525 դիտում
17:51 27-09-2014
Իրաքը ստացել է ռուսական «Մի-35» ուղղաթիռների երրորդ խմբաքանակը
Այս բաժնից
1168 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
1045 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1105 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»