1543 դիտում
17:51 27-09-2014
Իրաքը ստացել է ռուսական «Մի-35» ուղղաթիռների երրորդ խմբաքանակը
Իրաքը ստացել է ռուսական «Մի-35» ուղղաթիռների երրորդ խմբաքանակը: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով արաբական երկրի ՊՆ-ի պաշտոնական կայքը: Ստացված ուղղաթիռների ստույգ քանակը չի հաղորդվել:
Իրաքի ՊՆ-ը հայտնել է, որ դրանք ժամանակակից, մարտական բազմանշանակ մեքենաներ են, որոնք ունեն բարձր ճշգրտությամբ ու արագաձգությամբ զենք: Գերատեսչությունն ընդգծում է, որ այդ ուղղաթիռների հիմնական առաջադրանքը հանդիսանալու է «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին հարվածելը:
Իրաքը 4.2 միլիարդ դոլարի սպառազինության մատակարման մասին պայմանագիրը Ռուսաստանի հետ ստորագրել է 2012 թվականին:
Նմանատիպ նյութեր
1350 դիտում
23:22 13-04-2014
Իրաքը կստանա ռուսական ուղղաթիռների նոր խմբաքանակ
1419 դիտում
13:42 01-10-2014
Իրաքը Ռուսաստանից ստացել է «Պանցիր-Ս1» զենիթային համալիրների առաջին խմբաքանակը
1794 դիտում
10:13 29-06-2014
Իրաքը Ռուսաստանից ստացավ «Сухой» մարտական ինքնաթիռների առաջին խմբաքանակը
Այս բաժնից
1015 դիտում
21:35 30-01-2025
Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին
808 դիտում
21:23 30-01-2025
Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել
925 դիտում
20:57 30-01-2025
ԱՄՆ–ում կարծում են, որ ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի օդային բախումից ողջ մնացածներ չեն լինի