Պուտինը, Ռուհանին և Ալիևը եռակողմ հռչակագիր են ստորագրել
Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռուհանին ու Իլհամ Ալիևը Բաքվում այսօր եռակողմ հանդիպում են անցկացրել, ինչից հետո կողմերը հռչակագիր են ստորագրել, հաղորդում է gazeta.ru-ն։
Այն ուղղված է նշված երեք երկրների համագործակցության հետագա ամրապնդմանը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային հարցերում։
Փաստաթղթում ընդգծված է նաև Իրան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ տնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։