Պուտինը և Ռուհանին Բաքվում կքննարկեն ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր
Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտիի ու Հասան Ռուհանիի հանդիպման օրակարգում է լինելու ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցը: Տեղեկությունը Известия թերթին հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ինչպես հուլիսի 2-ին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը օգոստոսի 8-ին ժամանելու է Բաքու, որտեղ մասնակցելու է Ռուսաստան-Իրան-Ադրբեջան նախագահների մասնակցությամբ առաջին եռակողմ հանդիպմանը:
Նշվել է, որ քննարկվելու են միջազգային ու տարածաշրջանային ակտուալ, պրակտիկ համագործակցության հեռանկարային, մասնավորապես, էներգետիկ ու տրասնպորտային համակարգերին վերաբերող հարցեր:
Իրանական կողմը հետաքրքրված է ռուսական նորագույն տեխնիկաներով: Կարող է քննարկվել նաև համատեղ զորավարժություններ անցկացնելու հարցը: