Պուտինը և Ռուհանին քննարկել են նավթային ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Հասան Ռուհանին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են նավթային ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։
Վերջինի խոսքով՝ մեծ կարևորություն է տրվել նաև նավթի հումքի արդյունահանման սահմանափակմանն ուղղված միջոցառումներին։
Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են համակարգել իրենց հետագա քայլերը ածխաջրածինների համախարհային շուկաներում, այդ թվում՝ Ռուսաստանի և նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) անդամների միջև էներգոերկխսության շրջանակներում։