Boeing -737 ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել «Պուլկովո» օդանավակայանում
UTair ավիաընկերությանը պատկանող Boing -737 ինքնաթիռն այսօր արտակարգ վայրէջք է կատարել Սանկտ-Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում:
«Ռոսավիացիա»-ից հայտնել են, որ թռիչքի ընթացքում աշխատել է շարժիչներից մեկի աշխատանքի դադարելու ազդանշանը: Օդանավը բերահաջող վայրէջք է կատարել:
Ինքնաթիռը ուղևորվում էր Մոսկվայի «Վնուկովո»-ից դեպի Սանկտ-Պետերբուրգ:
Նշենք, որ օդանավում եղել է 73 ուղևոր և անձնակազմի 6 անդամներ: