211652_close_icon
views-count13410 դիտում article-date 10:31 07-08-2016

Ե՞րբ է էջմիածնի քաղաքապետարանը լուծելու վտանգավոր խաչմերուկի սվետաֆորների հարցը, ինչի շնորհիվ կփրկվեն բազմաթիվ կյանքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` օգոստոսի 7-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել Էջմիածին քաղաքի Իսի Լե Մուլինո և Արարատյան փողոցների խաչմերուկում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ВАЗ 2107 մակնիշի 34 VՍ 664 համարանիշի ավտոմեքենայի վարորդը փորձել է վազանց կատարել Volkswagen մակնիշի 34 CO 411 համարանիշի ավտոմեքենային, սակայն չկարողանալով կառավարել ավտոմեքենան ՝ բախվել է մայթեզրի բետոնե հատվածին: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված խաչմերուկում հաճախակի են լինում ճանապարհատրանսպորտային պատահարներ, ու բնակիչներն էլ արդարացիորեն բարձրաձայնում են, որ բազմաթիվ անգամ դիմել են Էջմիածնի քաղաքապետարան, որպեսզի նշված խաչմերուկում լուսակիրներ (սվետաֆոր) տեղադրեն: Սակայն ամեն անգամ խոստացել են, որ խնդիրը կլուծվի, բայց ինչպես ժողովուրդն է ասում, իսկ ժողովուրդը երբեք չի սխալվում՝ ստացվում է՝ Էշ մի սատկի, գարուն կգա: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտկի 1-ին վաշտի աշխատակիցները, որտեղ անվարույթ նյութեր են նախապատրաստվում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/06/92291/]երեկ՝ օգոստոսի 6-ին[/url], դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված խաչմերուկում տեղի էր ունեցել ճանապարհարասպորտային պատահար, ինչի հեևանքով կային վիրավորներ: Ժամը 13:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Իսի Լե Մուլինո և Արարատյան փողոցների խաչմերուկում բախվել էին Mercedes մակնիշի 34 TC 374, ГАЗ 5301 մակնիշի 160 ԼV 61 համարանիշի և Վազ 2106 մակնիշի 62 ՍՍ 819 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վաղարշապատի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, ովքեր իրենց ուժերով դուրս էին բերել նրանց և տեղում օգնություն ցուցաբերել, մինչև օպերատիվորեն ժամանել էր շտապօգնության բրիգադը: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր