Իրանի ԱԳ նախարարը պատրաստվում է շրջագայության մեկնել Լատինական Ամերիկայի երկրներ
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը օգոստոսի 21-ին շրջագայության կմեկնի դեպի Լատինական Ամերիկայի երկրներ, հաղորդում է Ria Novosti-ն:
Շրջագայության շրջանակներում նա այցելելու է Կուբա, Էկվադոր, Չիլի և Բոլիվիա:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Զարիֆը գլխավորելու է մեծաթիվ «տնտեսական պատվիրակություն»: Ծրագրված է նավթի, էներգետիկայի և ծովային փոխադրումների ոլորտում մի շարք համաձայնագրեր ստորագրում:
Շրջագայությունը կավարտվի օգոստոսի 27-ին: