Օբաման խոստացել է այլևս չմիջամտել Լատինական Ամերիկայի երկրների ներքին գործերին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է այլևս չմիջամտել Լատինական Ամերիկայի երկրների ներքին գործերին: Այս մասին տեղեկացնում է «gazeta.ru»-ն՝ հղում անելով «The Washington Times»-ին:
«Մենք հարգում ենք մեր երկրների միջև տարբերությունները: Օրերը, երբ ԱՄՆ-ը անպատիժ միջամտում էր այդ կիսագնդի երկրների գործերին, ավարտվել են»,- հայտարարել է Օբաման՝ Պանամայի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող «Քաղաքացիական հասարակության ֆորումի» նիստին: