Խորհրդակցություններ ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության և ՌԴ ԱԳՆ Լատինական Ամերիկայի վարչության միջև
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան խորհրդակցություններ ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության և ՌԴ ԱԳՆ Լատինական Ամերիկայի վարչության միջև` լատինամերիկյան երկրների հետ համագործակցության հարցերով:
Կողմերը բարձր գնահատեցին լատինամերիկյան թեմատիկայով հայ-ռուսական խորհրդակցություններ անցկացնելու երկու երկրների միջև ձևավորված դրական փորձը: Միմյանց ներկայացվեցին լատինամերկյան տարածաշրջանի երկրների հետ կողմերի փոխգործակցությունը և առկա խնդիրները, նախանշվեցին հետագա քայլերը այս ոլորտում առաջիկա համագործակցության համար: Կարևորվեց նաև ԵԱՏՄ շրջանակներում լատինամերիկյան երկրների հետ համագործակցության հաստատումը և դրան ուղղված համատեղ քայլերը:
Խորհրդակցությունների ավարտին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ընդունեց ՌԴ ԱԳ նախարարության Լատինական Ամերիկայի վարչության պետ Ալեքսանդր Շչետինինին: