211652_close_icon
views-count4891 դիտում article-date 12:11 06-08-2016

Ռիո-2016. Առաջին օրը մրցասպարեզ դուրս կգա Հայաստանի 4 մարզիկ

Օգոստոսի 6-ին հայ մարզիկները սկսում են իրենց մրցելույթներն ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում: Մրցումային առաջին օրը իրենց պայքարն են սկսում` բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը և մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը: Հովհաննես Դավթյանը պայքարը կսկսի տեղական ժամանակով` ժամը 11:00-ին, Արթուր Հովհաննիսյանը` 11:30-ին, իսկ մարմնամարզիկները` 14:30-ին: Երևանի և Բրազիլիայի ժամային տարբերությունը +7 ժամ է:

Նմանատիպ նյութեր