4434 դիտում
14:22 15-08-2016
Ռիո-2016. Օր 10-րդ. Այսօր մրցաբեմ դուրս կգան Հայաստանի 7 մարզիկ
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 10-րդ օրը լի է հայ մարզիկների մրցելույթներով:
Առավոտյան պայքարի մեջ կմտնեն աթլետները՝ վազորդներ Գայանե Չիլոյանը և Դիանա Խուբեսերյանը: Տղամարդկանց եռացատկում` որակավորման փուլում, հանդես կգա Լևոն Աղասյանը: Աթլետների մրցումների մեկնարկը տրվում է տեղական ժամանակով` 9:30-ին:
Ավելի ուշ՝ 10:00-ից սկսած` առաջին գոտեմարտը կանցկացնի 85 կգ քաշային ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը:
Օրվա երկրորդ կեսին՝18:00-ին բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը կմրցի չինացի Հու Ջիանգուանի հետ:
Իսկ ժամը 19:00-ին 105 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը կպայքարի մեդալի համար:
Տեղական ժամանակով` 21:45-ին էլ որակավորման փուլից պայքարը կսկսի արգելավազորդ Լիլիթ Հարությունյանը:
Բրազիլիայի և Երևանի միջեւ ժամային տարբերությունը +7 է:
Նմանատիպ նյութեր
3355 դիտում
15:18 16-08-2016
Ռիո-2016. Այսօր մեկնարկի դուրս կգան Հայաստանի հավաքականի 5 մարզիկ
3161 դիտում
16:08 07-08-2016
Ռիո-2016. Օր 2-րդ. այսօր պայքարի մեջ կմտնեն Հայաստանի երկու մարզիկ
13777 դիտում
10:30 12-08-2016
Ռիո-2016. Օր 7-րդ. Այսօր պայքարի մեջ կմտնեն Հայաստանի 3 մարզիկ
Այս բաժնից
3769 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2752 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2530 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ