Ջոն Քերրին ցանկանում է ազատ դիվանագիտական ուղի հարթել Մոսկվայի հետ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կարևոր է համարում Ռուսաստանի հետ ազատ դիվանագիտական հարաբերությունների պահպանումը՝ Սիրիայում ճգնաժամի լուծման տեսանկյունից, հաղորդում է Reuters-ը:
Ամերիկյան աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած ամերիկյան վարչակազմի որոշ անդամների սպեկուլյատիվ դիրքորոշումներին, Քերրին ակտիվորեն աջակցում է Ռուսաստանի հետ ահաբեկիչների դեմ պայքարի վերաբերյալ ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ընդունմանը:
«Մենք գտնում ենք, որ դեռևս պետք է նման քայլ կատարել: Մնում է հետևել, թե որ կտանի մեղ դա»,-իր պատասխան նամակում նշել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին: