211652_close_icon
views-count1135 դիտում article-date 13:23 19-10-2015

Ջոն Քերրին պատրաստվում է հանդիպել իսրայելցի և պաղեստինցի ղեկավարների հետ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին պատրաստվում է հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ, գրում է Guardian-ը: Նեթանյահուի հետ Քերրին կհանդիպի ընթացիկ շաբաթում՝ Գերմանիայում, սակայն Աբբասի հետ հանդիպման մասին ճշգրիտ տեղեկություններ չկան: Ամենայն հավանականությամբ հանդիպումը կարող է կայանալ Հորդանանում: ԱՄՆ-ի պետքարտուղարը հորդորելու է նրանց դադարեցնել վերջին օրերին հատկապես սաստկացած արյունալի բախումները հրեաների և արաբների միջև: Նշենք, որ կիրակի Իսրայելում հերթական 5 զինված հարձակումներն են տեղի ունեցել իսրայելցիների վրա, որոնք կազմակեպել են պաղեստինիցները: 3 հարձակում իրականացվել է Խևրոնում, 1-ը՝ Երուսաղեմում և ևս 1-ը՝ Կոլանդիում:

Նմանատիպ նյութեր