Ջոն Քերրին համակարծիք է Սերգեյ Լավրովի հետ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկել են Սիրիայի քաղաքական ճգաժամը, հաղորդում է Ria Novosti-ն:
Ամերիկյան կողմն ընդունել է Ռուսատսանի պնդումը, որ սիրիական ընդդիմությունը իշխանությունների հետ բանակցությունների ժամանակ պետք է կազմված լինի տարբեր կոալիցիաներից:
«Մենք քննարկել ենք նաև սիրիական իշխանությունների ու ընդդիմության միջև բանակցային գործընթացի վերականգնումը: ԱՄՆ պետքարտուղարը համաձայն է ինձ հետ, որպեսզի սիրիական ընդդիմությունը կազմված լինի տարբեր խմբերի անդամներից, ոյլ ոչ միայն ազգային կոալիցիայից, ովքեր վաղուց են հեռացել Սիրիայից»,-ասել է Լավրովը: