ԶԼՄ-ները հայտնել են Ճապոնիայի կայսեր՝ գահից հրաժարվելու օրը
Ճապոնիայի կայսր Ակիխիտոն այս տարվա օգոստոսի 8-ին նախապես ձայնագրված տեսաուղերձով դիմելու է Ճապոնիայի ժողովրդին, հաղորդում է NHK-ն՝ հղում անելով երկրի կայսերական պալատի վարչությանը:
Ենթադրվում է, որ կայսրը հայտնելու է ամսաթիվը, երբ կհեռանա գահից: Նշվում է նաև, որ Ակիխիտոն իր ցանկության մասին արդեն իսկ հայտնել է իր հարազատներին: Տվյալ դեպքում գահը հանձնվելու է նրա որդուն՝ թագաժառանգ Նարուխիտոյին:
Կայսեր ուղերձը մոտ 10 րոպե տևողության է: Այն նաև հրապարակվելու է պալատի վարչության կայքում՝ ճապոներեն ու անգլերեն լեզուներով:
Նշենք, որ մինչև հիմա ճապոնական վերջին կայսրը, ով հրաժարվել է գահից, եղել է Կոկակուն: 1817 թվականին նա թագը հանձնել է իր որդուն: