Ճապոնիայի կայսրը մտադիր է հրաժարվել գահից
Ճապոնիայի կայսր Ակիհիտոն մտադիր է առաջիկա մի քանի տարիների ընթացքում հրաժարվել կայսերական գահից, հաղորդում է NHK-ն:
Միևնույն ժամանակ նշվում է, որ կայսեր տիտղոսից հրաժարվելու դեպքում նա գահը կփոխաբցի իր որդուն:
Իրազեկ աղբյուրների խոսքով՝ Իկոհիտոն իր մտադրության մասին հայտնել է նաև իր ընտանիքի անդամներին: Որպես պատճառ, նա ասել է, որ չի ցանկանում կայսերական տիտղեսը կրելու ժամանակ այնքան թույլ լինել, որ չկարողանա կառավարել երկիրը: