Տոկիոն պաշտոնապես հերքել է 2019-ի մարտին գահից կայսեր հրաժարվելու մասին լուրերը
Ճապոնիայի կառավարությունը պաշտոնապես հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ երկրի կայսր Ակիհիտոն մտադիր է 2019 թվականի մարտին պաշտոնապես գահը հանձնել իր ժառանգորդին, հաղորդում է Tass-ը։
«Դա իրականությանը չի համապատասխանում»,-մամուլի ասուլիսում հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան։
Նա հավելել է, որ եթե կայսրը որոշի հրաժարվել գահից, ապա կառավարությունը ամեն ինչ կանի, որպեսզի գործընթացը անցնի հարթ և առանց ձգձգումների։