211652_close_icon
views-count6410 դիտում article-date 14:56 05-08-2016

Ռուսաստանը կողմերին չի պարտադրի ԼՂ խնդրի կարգավորման բաղադրատոմսեր. Վ. Պուտին

Ադրբեջանական AzerTaj գործակալութանը տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, մասնավորապես, Հայաստանի ո Ադրբեջանի դիրքորոշումներին: Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի պատրաստվում Հայաստանին և Ադրբեջանին պարտադրել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ինչ-որ պատրաստի բաղադրատոմսեր, և Մոսկվան պատրաստ է աջակցել հակամարտության կողմերին առաջարկված ցանկացած տարբերակին: «Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կողմերին չի պարտադրում որևիցե պատրաստի որոշումներ: Այդ հարցում հարկավոր է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարակշիռ փոխզիջում,-ասել է Պուտինը և հավելել,-ցանկանում եմ հավելել, որ այսուհետ մենք չենք փորձելու Ադրբեջանին ու Հայաստանին որևէ պատրաստի բաղադրատոմս առաջարկել, կողմերն իրենք պետք է պայմանավորվեն, առանց արտաքին ճնշման, գտնեն փոխըմբռնելի որոշումներ, դա մեր հստակ դիրքորոշումն է»: Ըստ ՌԴ նախագահի՝ փոխզիջման հասնելը նախատեսում է տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավունքների սկզբունքների միջև ինքնորոշման օպտիմալ հավասարակշռություն: Պուտինը ընդգծել է, որ Մոսկվան ամբողջապես հաշիվ է տալիս իրեն, թե ինչպիսի պատասխանատվություն է ընկած Հայաստանի Ադրբեջանի ղեկավարությունների ուսերին, իսկ Ռուսաստանն էլ, իր հերթին, պատրաստ է աջակցել խնդրի լուծման տարբերակին, որը ձեռնտու կլինի հակամարտության բոլոր կողմերին, և հանդես կգա որպես միջնորդ՝ այլ միջնորդների հետ միասին:

Նմանատիպ նյութեր