Երևանը պետք է պարտադրի հրադադարի պահպանման ռեժիմը. Առավոտ
«Առավոտ»-ը քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանի հետ զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում տեղի ունենալիք հնարավոր հանդիպման մասին։ «Պետք է վերադառնալ հրադադարի պահպանման վիճակին: Երևանը պետք է պարտադրի հրադադարի պահպանման ռեժիմը և տեղափոխվի բանակցությունների սեղան։ Հակառակ պարագայում ելքը պատերազմն է։ Կհաջողվի՞, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա»,– ասել է նա։
Դիտարկմանը, թե միջազգային ատյաններն այնքան էլ վստահ չեն, որ հենց Ադրբեջանն է հրադադարի ռեժիմը խախտողը, և խաղաղության կոչերը նաև Հայաստանին են ուղղված, քաղաքագետն ասել է. «Այստեղ պետք է խոսել մեր դիվանագիտության բացթողումների մասին։ Պետք է հստակ նշել մեր դիտողությունները։
Մանրամասները՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում