211652_close_icon

«Ռեալը» կրկնակի բարձրացրել է Զիդանի աշխատավարձը

views-count2537 դիտում article-date 13:21 05-08-2016
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ավելի բարձր աշխատավարձ կստանա: 44-ամյա ֆրանսիացին, որը նախորդ մրցաշրջանում «Ռեալի» հետ նվաճեց Չեմպիոնների լիգան, այժմ կվաստակի տարեկան 5,5 մլն եվրո: Նախկին աշխատավարձը կազմում էր 2,7 մլն եվրո: «Ռեալում» նույնքան աշխատավարձ էր ստանում Զիդանին նախորդած մարզիչը` Ռաֆայել Բենիտեսը: Իսկ Բենիտեսից առաջ «Ռեալը» գլխավորած Կառլո Անչելոտին վաստակում էր տարեկան 7,5 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր