Իսպանիայի առաջնություն. «Ռեալը» Զիդանի գլխավորությամբ առաջին միավորները կորցրեց. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Սևիլյայի «Բետիսի» հետ:
Հանդիպման 7-րդ րոպեին ֆանտաստիկ հարվածով հաշիվը բացեց «Բետիսի» կիսապաշտպան Ալվարո Սեխուդոն, որն ընդհատեց «Բետիսի» 7-խաղյա շարքն առանց խփած գոլի:
Դրանից հետո մինչև հանդիպման ավարտը «Ռեալը» հսկայական առավելություն ուներ, սակայն միայն մեկ անգամ նրան հաջողվեց գրավել մրցակցի դարպասը՝ աչքի ընկավ Կարիմ Բենզեման: Գերազանց հանդիպում անցկացրեց «Բետիսի» դարպասապահ Անտոնիո Ադանը, որը մի շարք ապշեցուցիչ սեյվերի հեղինակ դարձավ: Միանշանակ, խաղի հերոսը նա էր:
Այսպիսով, Զինեդին Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» կորցրեց առաջին միավորները: Այս ոչ-ոքիից հետո մադրիդյան ակումբը շարունակում է մնալ 3-րդ տեղում՝ 4 միավորով զիջելով Մադրիդի «Ատլետիկոյին» ու «Բարսելոնային»:
[b]Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր
[/b]«Բետիս» - «Ռեալ»՝ 1:1
Ալվարո Սեխուդո, 7 – Կարիմ Բենզեմա, 71