«Ռեալը» Զիդանի գլխավորությամբ նորից ջախջախիչ հաղթանակ տարավ. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց Խիխոնի «Սպորտինգին»:
Մադրիդիցիները Զինեդին Զիդանի գլխավորությամբ երկրորդ հանդիպումն անընդմեջ 5 գնդակ են խփում, ընդ որում, բոլոր գոլերը «Ռեալը» խփեց 1-ին խաղակեսում:
Դուբլի հեղինակ դարձան Կրիշտիանու Ռոնալդուն և Քարիմ Բենզեման: Վերջինս Գարեթ Բեյլի հետ միասին վնասվածքի պատճառով ժամանակից շուտ լքեց խաղադաշտը:
Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 43 միավոր և բարձրացավ 2-րդ տեղ: Սակայն նրա հիմնական մրցակիցները` «Բարսելոնան» և «Ատլետիկոն» համապատասխանաբար 2 և 1 խաղ պակաս են անցկացրել:
[b]Իսպանիայի առաջնություն. «Ռեալ»-«Սպորտինգ»` 5:1
[/b]
Գարեթ Բեյլ, 7, Կրիշտիանու Ռոնալդու, 9, 18, Քարիմ Բենզեմա, 12, 41 – Իսմայել Լոպես, 62