«Ռեալը» սկսել է վաճառել Զիդանի մարզաշապիկները՝ 5-րդ համարի ներքո
Մադրիդի «Ռեալը» սկսել է Զինեդին Զիդանի անունով ու 5-րդ համարով մարզաշապիկների վաճառքը: Հիշեցնենք, որ Զիդանը «Ռեալում» հանդես է եկել հենց 5-րդ համարի ներքո:
Նշենք, որ 5-րդ համարը մադրիդյան ակումբում թափուր է մնում 2015թ. ամռանը պաշտպան Ֆաբիո Կոենտրաուի՝ «Մոնակո» տեղափոխվելուց հետո:
Այժմ «Ռեալի» պաշտոնական ակումբային խանութներում կարելի է ձեռք բերել հունվարին թիմը գլխավորած մարզչի ազգանունով մարզաշապիկը: