211652_close_icon
views-count93472 դիտում article-date 09:33 03-08-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ և ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Մատաղիսի և Թալիշի «պոստերից». ծնողները կարող են հպարտանալ, որ իրենց զավակները իսկական հերոսներ են. ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Թալիշի հայտնի «պոստերում» առյուծ տղերքը շարունակում են աչալրջորեն հսկել առաջնագիծը: Այն դիրքերը, որոնք քառօրյա պատերազմում ազերի ճիվաղները մի քանի ժամով վերցրել էին, այժմ գտնվում է մեր առյուծների ու արծիվների հսկողության տակ, ու հիմա կարելի է վստահ լինել, որ եթե ադրբեջանական ճիվաղներն իրենց վարձկանների հետ փորձեն նորից ոտնձգություն կատարել սահմանների նկատմամբ, արժանի հակահարված կստանան ու առյուծ տղերքը մի քանի կիլոմետր էլ առաջ կգնան՝ ավելի մոտ հասնելով ադրբեջանական դիրքերին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն ասում էին. «Ոչ մի խնդիր չունենք սննդամթերքի: Կանոնավոր ստանում ենք, դեռ մի բան էլ ավելի: Մի քիչ նեղվում ենք ծխախոտից ու եթե առաջ օրը մարդա 3-4 տուփ էինք քաշում, ապա հիմա 1-2, էն էլ մեր սրտերին դարման ենք անում՝ ասելով, որ քիչ ծխենք՝ առողջութուններս քիչ կքայքայենք: Ուզում ենք առաջնագծից մեր հարազատներին, ծնողներին, ընկերներին, բարեկամներին, սիրած աղջիկներին ասել, որ կարող են չմտածեն, մեր մասին, մենք դուխով կանգնած ենք սահմանին ու շարունակելու ենք մեր հերոսների կիսատ գործն ավարտին հասցնել: Իսկ նրանց գործը արդար է: Ու ամեն արդարին հասնելու համար ճանապարհը մի քիչ գուցե ցավոտ ու փշոտ լինի»: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ զորամասում և դիրքերում սնվելուց առաջ զինվորները աղոթք են հնչեցնում առ Աստված, ում շնորհիվ պարգևված է սնունդը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 268+
268+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր