211652_close_icon
views-count73448 դիտում article-date 15:42 04-07-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Արցախի Մարտունու առաջնագծից. ծնողները կարող են հպարտանալ իրենց առյուծ-որդիներով

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ապրիլյան հայտնի դեպքերի ժամանակ իրենց վստահված դիրքերը անառիկ պահեցին Արցախի պաշտպանության բանակի սպան ու ժամկետային զինծառայողը: Ֆոտոռեպորտաժում ներկայացված առյուծ-տղերքը մի իսկական ջարդ են տվել ազերի ճիվաղներին, ովքեր ոտնձգություն էին կատարել Արցախ աշխարհի նկատմամբ: Սպան ու զինվորը մեկ բռունցք են. ամենը մեկը՝ մի Սասնա Դավիթ, ամեն մեկը՝ Առյուծ Մհեր և այդ միասնականության ու բռունցքվելու արդյունքում է, որ թշնամին իր որջն է մտել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում առաջնագծից սպան ու զինվորն իրենց շնորհակալությունն էին հայտնում ողջ հայությանը՝ ասելով, որ հենց իրենց շնորհիվ է, որ իրենք ավելի են դուխավորվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր