211652_close_icon
views-count107215 դիտում article-date 19:00 06-06-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ` Մատաղիսի պոստերից. ծնողները կարող են վստահ լինել` իրենց առյուծ զինվորները սպաների հետ այն պահում են անառիկ

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մատաղիսի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալրջորեն հսկում են իրենց վստահված սահմանը, որպեսզի թշնամին եթե նենգաբար փորձի ոտնձգություններ կատարել, ապա արժանի հակահարված կստանա: Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորները իրեց շնորհակալական խոսքն էին ուղղում հայ ժողովրդին, այս օրերին զինվորին թև ու թիկունք կանգնող բարերարներին ու նշում. «Ձեր կատարած ամեն մի քայլ ավելի է ամրապնդում մեզ, քանի որ տեսնում ենք, որ ձեր կատարածը ավելի է ամրապնդում մեր զինվորների ու սպաների դիրքերը ու դրա համար էլ ավելի ոգևորվելով ավելի ամուր ու անառիկ ենք պահում առաջնագիծը»: Արցախի պաշտպանական դիրքեր հերթական այցն էր կատարել Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակիչ , գործարար Գարիկ Գրիգորյանը, ով ամեն անգամ առաջնագիծ այցելելով` զինվորին է փոխանցում առաջին անհրաժեշտւթյան պարագաներ. սննդամթերք, ծխախոտ, քաղցրավենիք, սուրճ, շաքարավազ, լոգանքի և սափրվելու պարագաներ և կարևոր իրեր: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 300+
300+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր