Հյուսիսային Կորեայի միակ փաստաբանական ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը
Հյուսիսային Կորեայում իր գործունեությունն է դադարեցրել այդ երկրի միակ փաստաբանական ընկերությունը՝ Hay, Kalb & Associates-ը, որի ղեկավարն է Մայքլ Հեյը, հաղորդում է Reuters-ը:
Ինչպես նշել է Հեյը, պատճառը միջտարածաշրջանային հարաբերությունների վատթարացումն է:
Ընկերությունը հանդիսանում էր Մայքլ Հեյի և Հյուսիսային Կորեայի համատեղ ձեռնարկությունը, իսկ Հեյը, ով երկքաղաքացիություն ունի, Փհենյանում շուրջ 12 տարի ներկայացնում էր օտարերկրացիների շահերը:
Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է գործարար ու աշխարհագրական սկզբունքներից ելնելով: