211652_close_icon
views-count2562 դիտում article-date 09:58 28-01-2015

Սիլվա Համբարձումյանի ընկերությունը անհայտ պատճառներով դադարեցրել է գործունեությունը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ հայտնի գործարար, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից ապտակ ստացած Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունը անհայտ պատճառներով դադարեցրել է իր գործունեությունը: Մինչ այդ ընկերությունը հասցրել է բազմաթիվ պարտքեր կուտակել: «Կալաչ»-ը պարտք է «Կարին», «Մանանա Գրեյն», «Թալգրիգ» ընկերություններին, ՀՀ Ֆինանսների նախարարության Արաբկիրի տարածքային հարկային տեսչությանը, ինչպես նաև՝ «ՎՏԲ Հայաստան» բանկին, քանի որ վարկային պարտավորությունները չի կատարել: Ու թեև ընկերության պարտատերերի ցուցակն այսքանով չի սահմանափակվում, այդուհանդերձ, անհասկանալի է, թե որն է մինչ այս լայն թափով հացի և խմորեղենի արտադրություն սկսած ընկերության սնանկացման պատճառը: Չի բացառվում, որ ընկերության սնանկացման սկզբնապատճառը անբարեխիղճ մրցակցությունը լինի: Մյուս կողմից էլ հայտնի է, թե Սուրիկ Խաչատրյանի հետ ընդհարվելուց հետո գործարարի հանդեպ ինչպիսի ճնշումներ են եղել: Մանրամասնրը՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր