Նորվեգացիները հրաժարվել են «Ռեալին» խաղադաշտ տրամադրել` մանկական ճամբարի պատճառով
Նորվեգական «Մալվիկ» ակումբը հրաժարվել է մարզումների համար «Ռեալին» տրամադրել իր խաղադաշտը:
Մադրիդցիները մտադիր էին «Մալվիկի» խաղադաշտն օգտագործել`Տրոնհեյմում օգոստոսի սկզբներին Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպմանը նախապատրաստվելու համար: «Մալվիկը» մերժել է, քանի որ այդ օրերին նախատեսված է մանկական ֆուտբոլային ճամբար:
«Լավ կլիներ, եթե «Ռեալն» այստեղ գար: Բայց մենք չենք ցանկանում տուն ուղարկել 270 երեխաների», ասել է «Մալվիկի» նախագահ Ֆրուդե Ֆուրբորդը:
«Մալվիկը» ներկայումս հանդես է գալիս նորվեգական ցածրագույն լիգաներից մեկում: Սուպերգավաթի հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին, «Ռեալը» կխաղա «Սևիլյայի» հետ: